Ճգնաժամը չպետք է հանգեցնի առաջընթացի նահանջին, որին հաջողվել էր հասնել հսկայական ջանքերի արդյունքում․ ՌԴ ԱԳՆ |civilnet.am|
14:17 - 23 հուլիսի, 2020

Ճգնաժամը չպետք է հանգեցնի առաջընթացի նահանջին, որին հաջողվել էր հասնել հսկայական ջանքերի արդյունքում․ ՌԴ ԱԳՆ |civilnet.am|

civilnet.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների և բանակցային գործընթացին մասնակցող երկրների շահերից․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Եթե անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, ապա կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև մյուս պետությունները, որոնք մտահոգված են այդ տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ամրապնդմամբ, պետք է այնպիսի հայտարարություններ անեն, որոնք կողմերին խրախուսում են հաստատել խաղաղություն, դադարեցնել կրակը»,- ասել է Գրուշկոն և ավելացրել, որ իրավիճակի  կայունացումն այժմ բխում է գործընթացի բոլոր մասնակիցների շահերից։

Ինչպես ընդգծել է ՌԴ պաշտոնյան՝ Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ այն ամենը, ինչը նախկինում մշակվել էր միջազգային հանրության կողմից ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի շրջանակներում, պետք է մնա բանակցությունների սեղանին: 

«Ներկայիս ճգնաժամը չպետք է հանգեցնի այն առաջընթացի նահանջին, որին հաջողվել էր հասնել հսկայական ջանքերի արդյունքում՝ առաջին հերթին ՌԴ-ի կողմից՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները մոտեցնելու գործում»,- նկատել է Գրուշկոն:

Նրա խոսքով՝ այս հակամարտության լուծումը թույլ կտա էապես առողջացնել իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ կբարելավի երկկողմ հարաբերությունները բոլոր գործընկերների միջև։

«Կոչ ենք անում բոլորին նույնանման դիրքորոշում որդեգրել, հատկապես Մինսկի խմբի երկրներին»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել