Փոմփեոն Հյուսթոնում Չինաստանի հյուպատոսարանի փակումը կապում է մտավոր սեփականության համակարգված գողության հետ |azatutyun.am|
13:36 - 23 հուլիսի, 2020

Փոմփեոն Հյուսթոնում Չինաստանի հյուպատոսարանի փակումը կապում է մտավոր սեփականության համակարգված գողության հետ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղարը Տեքսասում Չինաստանի դիվանագիտական առաքելության փակումը մտավոր սեփականության համակարգված գողության հետ է կապել:

Միացյալ Նահանգները որոշում է կայացրել փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանը՝ ամերիկյան մտավոր սեփականության համակարգված գողության պատճառով, երեկ հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմփեոն: «Գողացվում է ոչ միայն ամերիկյան մտավոր սեփականությունը, սա նաև եվրոպական մտավոր սեփականություն է, որը հարյուր հազարավոր աշխատատեղեր է արժենում, լավ աշխատատեղեր աշխատասեր մարդկանց համար Եվրոպայում և Ամերիկայում, որոնք գողացվել են Չինաստանի կոմունիստական կուսակցության կողմից», - ասել է պետքարտուղաը:

Չինական կողմին վերջնաժամկետ է տրվել մինչև ուրբաթ երեկո՝ ԱՄՆ-ի իշխանությունների կարգադրությունը կատարելու և Հյուսթոնում դիվանագիտական առաքելության աշխատանքը դադարեցնելու համար: Այնտեղ աշխատում է շուրջ վեց տասնյակ մարդ:

Պաշտոնական Պեկինը, հիշեցնենք, Վաշինգտոնին մեղադրել է իրավիճակն «աննախադեպ սրելու» մեջ և սպառնացել պատասխան քայլերով, եթե Միացյալ Նահանգները չհրաժարվի տվյալ որոշումից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել