«Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Միացյալ Նահանգները և ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, ուստի Սերբիան պատճառ չի ունեցել հրաժարվելու զենք վաճառել Հայաստանին»․ Սերբիայի առևտրի նախարար
 |tert.am|
22:45 - 22 հուլիսի, 2020

«Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Միացյալ Նահանգները և ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, ուստի Սերբիան պատճառ չի ունեցել հրաժարվելու զենք վաճառել Հայաստանին»․ Սերբիայի առևտրի նախարար |tert.am|

tert.am: Ադրբեջանը վերջին օրերին Սերբիային մեղադրել է Հայաստանին զենք մատակարարելու համար, ինչին ի պատասխան Սերբիայի առևտրի նախարար Ռասիմ Լյալիչը հայտարարել է, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Միացյալ Նահանգները և ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, ուստի Սերբիան պատճառ չի ունեցել հրաժարվելու զենք վաճառել Հայաստանին, գրում է eadaily.com-ը՝ սերբական Nova.rs պարբերականին հղումով։

Սերբական պարբերականը նշում է, որ առևտրի գերատեսչության ղեկավարը Հայաստանին սպառազինություն վաճառելու վերաբերյալ մեկնաբանությունները հնչեցրել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովն «իր ծայրահեղ հիասթափությունն էր հայտնել Հայաստան զենքի արտահանման կապակցությամբ»:

«2020 թվականին Հայաստանին զենք են մատակարարել մասնավոր ընկերությունները․ պետական ընկերությունները չեն մասնակցել գործարքին։ Ես չեմ նշի ընկերությունների անունները, կարող եմ ասել, որ մայիսին և հունիսին Հայաստան են մատակարարվել ինքնաձիգեր և ատրճանակներ՝ մեկ միլիոն եվրոյից պակաս արժողությամբ»,- ասել է Ռասիմ Լյայիչը:

Նա հաստատել է, որ իր նախարարությունը համաձայնեցրել է մատակարարումը, որոշումը ստացել է նաև պաշտպանության, ներքին և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև հետախուզական ծառայության հավանությունը։

«Միայն բոլորի համաձայնությունը ստանալուց հետո, մենք վերջնական թույլտվություն տվեցինք»,- ասել է Սերբիայի առևտրի նախարարը ՝ հավելելով, որ «ո՛չ ԵՄ, ո՛չ Միացյալ Նահանգները և ո՛չ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, Հայաստանին մերժելը բարդ էր»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել