Անձնական տվյալների արտահոսքն ու ինտերնետ թրաֆիկի խտրական բաշխումը կարող է հանգեցնել օպերատորին լիցենցիայից զրկելուն. նոր նախագիծ |hetq.am|
15:04 - 22 հուլիսի, 2020

Անձնական տվյալների արտահոսքն ու ինտերնետ թրաֆիկի խտրական բաշխումը կարող է հանգեցնել օպերատորին լիցենցիայից զրկելուն. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը փոփոխություններ է առաջարկում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում: Փոփոխություններն, ըստ հեղինակի, կուժեղացնեն անձանց սահմանադրական ու միջազգային պարտավորություններով նախատեսված իրավունքի` անձնական տվյալների պաշտպանությունը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում, ինչպես նաև կբացառի թրաֆիկի խտրական բաշխումն ու արհեստական վատթարացումը:

Առաջարկվում է օրենքը լրացնել երկու նոր հոդվածով, ըստ որոնց՝

- «Օպերատորները և ծառայություն մատուցողները իրավունք ունեն հավաքագրել ու պահպանել իրենց հաճախորդների ու վերջիններին մատուցված ծառայությունների մասին միայն այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են ծառայություններ մատուցելու և մատուցված ծառայությունների դիմաց վճարումները հաշվարկելու և գանձելու համար»:

-«Ծառայություն մատուցողը ծառայություններ մատուցելիս պետք է դրսևորի տեխնիկական չեզոքություն և բացառի տեխնիկական անհրաժեշտությամբ չպայմանավորված որևէ հեռահաղորդակցային հոսքի (թրաֆիկի) նախապատվություն տրամադրելը կամ ստորադասելը»:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դեռևս 2000թ. սկզբին աշխարհում նկատվել են ցանցային օպերատորների կողմից էլեկտրոնային բովանդակության մատակարարների հանդեպ խտրական մոտեցումներ: Բովանդակություն մատուցող ընկերությունները (որոնման համակարգեր, սոցիալական ցանցեր, առցանց տեսաձայնային ծառայություններ) ստիպված էին լրացուցիչ գումարներ վճարել ցանցի օպերատորներին տեղեկատվական հոսքերը «արտոնյալ պայմաններով» հաղորդելու համար:

Նշվում է, որ ցանցի օպերատորները արգելակում կամ խոչընդոտում էին որոշակի բովանդակություն ապահովող ընկերությունների հոսքերը ի օգուտ այն բովանդակություն մատուցող ընկերությունների, որոնք լրացուցիչ վճար էին հատկացնում ցանցի օպերատորներին: Նման խոչընդոտները հաճախ արհեստական էին, բացառապես գերշահույթ ստանալու համար:

«Արդյունքում՝ օպերատորները խուսափում էին ցանցը զարգացնելու համար անհրաժեշտ ներդրումներ կատարելուց, ինչը բացասական էր ազդում ծառայությունների որակի վրա, և ի վերջո տուժում էին վերջնական սպառողները:

Տնտեսությունում ու հասարակական կյանքում օրեցօր աճող տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը պարտադրում է ապահովել ցանցերի զարգացումը ու բացառել խտրականությունը որպես գերշահույթ ստանալու միջոց»,-նշվում է նախագծում:

Անուշ Բեղլոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման նախագիծ շրջանառության մեջ դնելու համար երկու հանգամանք է առկա եղել. նախ` այն, որ վեց տարի աշխատել է հեռահաղորդակցության ոլորտում, իսկ մինչ այդ համակարգել ՏՏ ոլորտի զարգացման ծրագրեր տարբեր միջազգային և տեղական կառույցներում և քաջատեղյակ է ոլորտի խնդիրներին: Բացի այդ՝ քննարկումներ է ունեցել ոլորտով հետաքրքրված կառույցների, ՀԿ-ների հետ` փորձելով լուծում տալ օրենքում առկա բացերին:

«Չնայած Սահմանադրությամբ և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով հստակ սահմանվում է անձնական տվյալների հավաքագրման հստակ կարգը, սակայն հեռահաղորդակցության մասին օրենքում այդ դրույթը չկար, և դա հանգեցնում էր նրան, որ Սահմանադրության, ԵՄ բանաձևերի և անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի հետ հակասություն էր առաջանում: Այսինքն՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չէր կարող ընդգրկել այդ պահանջը լիցենզիայի տրամադրման կամ կասեցման մեջ, սրանով հնարավորություն ենք տալիս հանձնաժողովին վերահսկել տվյալ պահանջը»,-ասում է Բեղլոյանը:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել