2021թ․ սեպտեմբերի 6-ից 13-ը Հայաստանը կհյուրընկալի գիտության և արվեստի աշխարհահռչակ STARMUS-ի 6-րդ փառատոնը
14:54 - 22 հուլիսի, 2020

2021թ․ սեպտեմբերի 6-ից 13-ը Հայաստանը կհյուրընկալի գիտության և արվեստի աշխարհահռչակ STARMUS-ի 6-րդ փառատոնը

2021թ․ սեպտեմբերի 6-ից 13-ը Հայաստանը կհյուրընկալի գիտության և արվեստի աշխարհահռչակ STARMUS-ի 6-րդ փառատոնը: Այդ մասին այսօր պաշտոնապես հայտարարվեց առցանց միջոցառման ժամանակ: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

6-րդ Starmus փառատոնը Հայաստան կբերի աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների, արվեստագետների: STARMUS-ը փառատոն է, որտեղ միասին են հանդես գալիս արվեստը, գիտությունը և տեխնոլոգիաները: Այն երիտասարդ սերնդի ոգեշնչելու, գիտությամբ զբաղվելը պոպուլյար և գրավիչ դարձնելու ձևերից մեկն է:

«Հայաստանը STARMUS VI փառատոնը հյուրընկալելու է մեծ պատասխանատվությամբ, ոգեւորությամբ եւ ակնկալիքներով»,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել