Փելոսին կորոնավիրուսային վարակը «Թրամփի վիրուս» Է անվանել |armenpress.am|
11:33 - 22 հուլիսի, 2020

Փելոսին կորոնավիրուսային վարակը «Թրամփի վիրուս» Է անվանել |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) Միացյալ Նահանգների ղեկավարին մեղադրել Է համավարակի լույսով անգործունեության մեջ, որը շատ մարդկանց կյանքի գին ունեցավ, եւ նոր կորոնավիրուսային վարակը «Թրամփի վիրուս» Է անվանել: Այս հայտարարությամբ նա հուլիսի 21-ին հանդես Է եկել CNN հեռուստաալիքի եթերում:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունները՝ Փելոսին նշել Է. «Կարծում եմ, այսօրվա ելույթում նախագահը, նշելով դիմակներ կրելու անհրաժեշտությունը, խոստովանեց թույլ տված սխալները»: Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգների ղեկավարն ավելի վաղ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել վարակի տարածման լույսով: «Ըստ Էության պարզ Է, որ դա Թրամփի վիրուսն Է»,- ասել Է նա:

Փելոսիի կարծիքով՝ ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը պետք Է համավարկի հենց ամենասկզբից հանրային միջոցառումներ այցելեր պաշտպանական դիմակով: Ինչպես ընդգծել Է նա, Թրամփը դա չի արել, ինչով վատ օրինակ Է ծառայել համաքաղաքաիների համար: «Այն, ինչը մենք կրեցինք, զգալի չափով Թրամփի վիրուսն Է»,- կարծում Է Ներկայացուցչների պալատի խոսնակը: Թրամփը հուլիսի 21-ին ելույթի ժամանակ խոստովանել Է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման շուրջն ստեղված իրավիճակը կարող Է տակվին վատթարանալ: Նա ամերիկացիներին հորդորել Է դիմակներ կրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել