Երեք հայ գործիչներ ընտրվել են Սիրիայի խորհրդարանի պատգամավոր |armenpress.am|
18:28 - 21 հուլիսի, 2020

Երեք հայ գործիչներ ընտրվել են Սիրիայի խորհրդարանի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Սիրիայում բնակվող երեք հայ գործիչներ ընտրվել են խորհրդարանի պատգամավոր: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ են ընտրվել Դամասկոսից դոկտոր Նորա Արիսյանը, Հալեպից՝ իրավաբան Լյուսի Իսկենյանը և Ժիրայր Ռեիսյանը: Նորա Արիսյանը և Ժիրայր Ռեիսյանը նախորդ ընտրություններին ևս ընտրվել էին Սիրիայի խորհրդարանի պատգամավոր։

Սիրիայի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2020թ. հուլիսի 19-ին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել