Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեսակապով զրույց է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ
17:37 - 21 հուլիսի, 2020

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեսակապով զրույց է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ

Հուլիսի 21-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեսակապի միջոցով զրույց ունեցավ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Տիկին դեսպանը, ողջունելով Վահե Ղազարյանին, շնորհավորեց ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անդրեա Վիկտորինը շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը` համավարակի դեմ իրավապահների գերազանց ծառայության համար: Նա նաև անդրադարձավ ԵՄ-ՀՀ ոստիկանություն համագործակցությանը: Խոսվեց, մասնավորապես, Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ և Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում արդյունավետ համագործակցության մասին, ինչպես և ներկայացվեցին նախատեսվող ծրագրերը։

Վահե Ղազարյանը, ողջունելով դեսպանին, կարևորեց սերտ համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց մինչ այս ցուցաբերված աջակցության համար, որն ուղղվել է նոր ստեղծվելիք պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքներին:

Քննարկվեցին նաև Եվրոպոլի հետ համագործակցություն ձևավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես և համավարակի դեմ պայքարի համատեքստում՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները: Անդրեա Վիկտորինը հաջողություն մաղթեց ոստիկանությանը՝ համավարակի դեմ պայքարում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել