Հրդեհ Կենդանաբանական այգու մոտ. դեպքի վայր է մեկնել է 4 մարտական հաշվարկ
19:58 - 19 հուլիսի, 2020

Հրդեհ Կենդանաբանական այգու մոտ. դեպքի վայր է մեկնել է 4 մարտական հաշվարկ

Հուլիսի 19-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտ, այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։

Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։34-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել