Մեծ Բրիտանիան առժամանակ կդադարեցնի կորոնավիրուսից մահվան վիճակագրության hրապարակումը |tert.am|
19:42 - 18 հուլիսի, 2020

Մեծ Բրիտանիան առժամանակ կդադարեցնի կորոնավիրուսից մահվան վիճակագրության hրապարակումը |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ առժամանակ կդադարեցնի Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահերի թվի մասին տեղեկատվության ամենօրյա թարմացումը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Գործակալության համաձայն՝ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ կառավարությունը հրահանգել է վերանայել մահացածների թվի վերաբերյալ տվյալների հաշվարկման մեթոդները՝ կապված այն մտավախությունների հետ, որ մահացածների թվում ներառվում են նաև այլ հիվանդություններից մահացած մարդիկ։

Ինչպես նշում է գործակալությունը, մի խումբ գիտնականներ կարծում են, որ մեթոդը, որով Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությանն առընթեր գործակալությունը կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրության հաշվարկ է կատարում, ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահացել են այլ հիվանդություններից, նույնպես ներառվում են կորոնավիրուսի հետևանքով մահացածների ցուցակում։

Գիտնականների կարծիքով՝ հենց այդ է պատճառը, որ Մեծ Բրիտանիայում մահացության ցուցանիշներն օրեցօր զգալիորեն փոխվում են։

Վերջին տվյալներով՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 293 239 դեպք, որոնցից 45 233-ը՝ մահվան ելքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել