ԵՄ առաջնորդները համաձայնության չեն եկել ֆինանսական օգնության փաթեթի շուրջ
 |azatutyun.am|
18:45 - 18 հուլիսի, 2020

ԵՄ առաջնորդները համաձայնության չեն եկել ֆինանսական օգնության փաթեթի շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության (ԵՄ) անդամ պետությունների ղեկավարները ուրբաթ օրը մեկնարկած գագաթնաժողովի ընթացքում համաձայնության չեն եկել ֆինանսական օգնության փաթեթի շուրջ, որը նախատեսված է կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրների տնտեսությունները վերականգնելուն:

Ըստ AFP-ի` Ավստրիան և Նիդերլանդները դեմ են շուրջ 500 միլիարդ եվրոն ծանր վիճակում հայտնված երկրներին անվերադարձ տրամադրելուն: Դիվանագետների փոխանցմամբ` գագաթնաժողովի առաջին օրը «բարդ» էր, բանակցությունները «կոշտ և ոչ այնքան կառուցողական»` հիմնականում նիդերլանդական կառավարության ղեկավար Մարկ Ռյուտեի դիրքորոշման պատճառով:

«Բնականաբար, մենք ցանկանում ենք համերաշխություն դրսևորել, սակայն մենք նաև պետք է հաշվի առնենք ավստրիացի հարկատուների շահերը», - շեշտել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: Նիդերլանդների ներկայացուցիչներն առաջարկում են օգնությունը տրամադրել տուժած երկրներում բարեփոխումներ անցկացնելու պայմանով, ինչին դեմ են Իտալիան և Իսպանիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել