Ռուսական շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրն անհետևանք չպետք է մնա, զրուցել եմ ՏՄՊՊՀ նախագահի հետ. Թունյան
15:13 - 18 հուլիսի, 2020

Ռուսական շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրն անհետևանք չպետք է մնա, զրուցել եմ ՏՄՊՊՀ նախագահի հետ. Թունյան

Ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով։ Սակայն սա չպետք է անհետևանք մնա։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Նոր զրուցեցի ՀՀ Տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ։

ՏՄՊՊՀ-ն՝ ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ, հետամուտ կլինի տեղի ունեցածին։ Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր։

Հ.Գ. - Առանձնահատուկ շնորհակալությունս Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին»,-ասված է պատգամավորի գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել