Հորդորում ենք զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից. ԱՆ հորդորը
12:58 - 18 հուլիսի, 2020

Հորդորում ենք զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից. ԱՆ հորդորը

Հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելի ամառային տոնը՝ Վարդավառը, այս տարի նշվում է հուլիսի 19-ին։

Ավանդույթի համաձայն` Վարդավառը նշվում է ժողովրդական մեծ հանդիսություններով` տարբեր հանրային վայրերում, բակերում հավաքված մարդիկ ջրում են միմյանց, անծանոթներին և անցորդներին։ Սակայն, միևնույն ժամանակ, հարկ է գիտակցել, որ նման կերպ Վարդավառը տոնելու պայմաններում կմեծանա կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը, քանզի դժվար կլինի հակահամաճարակային կաննոններին հետևելը՝ մասնավորապես դիմակներ կրելը (խոնավ կամ թաց դիմակները կարող են նպաստել հիվանդության հարուցչի երկարատև պահպանմանը), ձեռքերի հիգիենան ապահովելը և սոցիալական հեռավորություն պահպանելը՝ արդյունքում ստեղծելով նպաստավոր պայմաններ հիվանդության դեպքերի թվի շեշտակի բարձրացման համար։

Հետևաբար, հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը՝ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներին մասնակցելուց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել