Խաբարովսկում զանգվածային բողոքի ակցիաներ են ի սատարումն ձերբակալված նահանգապետի
11:23 - 18 հուլիսի, 2020

Խաբարովսկում զանգվածային բողոքի ակցիաներ են ի սատարումն ձերբակալված նահանգապետի

Խաբարովսկում այսօր տեղի է ունենալու զանգվածային բողոքի ակցիա ի սատարումն  նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի, որը ձեռբակալվել էր հուլիսի 9–ին ու ուղարկվել Մոսկվա։ Նա մեղադրվում է 15 տարի առաջ մի շարք գործարարների սպանության կազմակերպման մեջ։

Ֆուրգալը հերքում է մեղադրանքները։ Խաբարովսկի բնակիչները գործը համարում են քաղաքական՝ կապված նահանգապետի բարձր վարկանիշի ու «Եդինայա Ռոսիա» կուսակցության ազդեցության անկման հետ։ 2018թ․ Սերգեյ Ֆուրգալը, որն առաջադրվել էր ԼԴՊՐ կուսակցության կողմից, հաղթեց այն ժամանակվա նահանգապետ Վյաչեսլավ Շպորտին, որը ներկայացնում էր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը։

Խաբարովսկում ցույցերը շարունակվում են արդեն 8 օր։ Առաջին ակցիան, որը տեղի ունեցավ հուլիսի 11-ին, դարձավ տարածաշրջանի ամենազանգվածային հավաքը։ Ըստ ԶԼՄ-ների, ակցիային մասնակցել է 10 – 30 հազար մարդ։ Այսօր ակցիային մտադիր են միանալ նաև այլ քաղաքների  բնակիչները։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Աղբյորը՝ sibreal.org


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել