ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի՝ հետախուզական թռիչք իրականացնող  «ORBITER-3» տիպի ԱԹՍ
10:10 - 18 հուլիսի, 2020

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի՝ հետախուզական թռիչք իրականացնող «ORBITER-3» տիպի ԱԹՍ

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում  պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք: Հայտնում է Արցախի ՊԲ կայքը։

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել