ՌԴ-ն արել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման քայլեր․ Աբրահամյանը հանդիպել է Լավրովին
19:39 - 17 հուլիսի, 2020

ՌԴ-ն արել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման քայլեր․ Աբրահամյանը հանդիպել է Լավրովին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հուլիսի 17-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հանդիպումը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը վերաբերող հարցեր։

Աբրահամյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Աբրահամյանը ՌԴ ԱԳ նախարարին տեղեկացրել է Ռուսաստանի հայերի միության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մասին` կապված հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սկսման հետ, մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Աբրահամյանը նախարարին ծանոթացրել է նաև այն աշխատանքների հետ, որոնք այս օրերին իրականացնում է Ռուսաստանի հայերի միությունը, ներառյալ Ռուսաստանի Դաշնությունում ազգային հողի վրա հակամարտությունների կանխարգելումը:

Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը, որպես երկիր, որը հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության  և անվտանգության հարցում, արդեն իսկ ձեռնարկել է մի շարք քայլեր՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցմանը և իրավիճակի կայունացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել