Թուրքիան պատրաստվում Է Լիբիայի Ազգային հաշտության կառավարության հետ նոր համաձայնագիր կնքել ՄԱԿ-ի մասնակցությամբ |armenpress.am|
17:32 - 17 հուլիսի, 2020

Թուրքիան պատրաստվում Է Լիբիայի Ազգային հաշտության կառավարության հետ նոր համաձայնագիր կնքել ՄԱԿ-ի մասնակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան մտադիր Է Լիբիայի Ազգային հաշտության կառավարության (ԱՀԿ) հետ նոր համաձայնագիր կքել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մասնակցությամբ: Հուլիսի 17-ին այս պնդմամբ հանդես Է եկել հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը:

«Մենք մենության չենք լքի մեր լիբիացի եղբայրներին: Մենք արդեն համագործակցության պայմանագիր ենք կնքել ռազմական պատրաստության բնագավառում: Եվ պատրաստվում ենք ստորագրելու նոր համաձայնագիր՝այնտեղ ներգրավելով ՄԱԿ-ին»,- լրագրողներին հայտնել Է Թուրքիայի ղեկավարն ուրբաթ օրվա աղոթքից հետո:

Ըստ որում Էրդողանը չի ճշտել, թե ինչ ոլորտներ կարծարածի նոր համաձայնագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել