Մոսկվան պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը թուլացնելու հարցում |azatutyun.am|
16:27 - 17 հուլիսի, 2020

Մոսկվան պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը թուլացնելու հարցում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Դաշնության անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը և հավաստիացրել են, որ Մոսկվան պատրաստ է հանդես գալ միջնորդական առաքելությամբ: Այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Անվտանգության խորհրդի մշտական անդամների խորհրդակցությունն անցկացվել է հեռավար կարգով:

«Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում, քննարկման մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել շարունակվող լարվածության կապակցությամբ և հայտնել են միջնորդելու պատրաստակամություն», - ասել է Պեսկովը:

Անվտանգության խորհրդի մշտական անդամների հեռավար ժողովին մասնակցել են խորհրդարանի երկու պալատների նախագահները՝ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ներքին և արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Կոլոկոլցևն ու Սերգեյ Լավրովը, անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և բնության ու տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել