British Airways ընկերությունը հրաժարվեց Boeing 747 օդանավերից |azatutyun.am|
14:17 - 17 հուլիսի, 2020

British Airways ընկերությունը հրաժարվեց Boeing 747 օդանավերից |azatutyun.am|

azatutyun.am: British Airways ավիաընկերությունը որոշել է այլևս չշահագործել Boeing 747 տեսակի օդանավերը: Որոշումն անմիջապես մտել է ուժի մեջ և պայմանավորված է միջազգային ավիափոխադրումների վրա կորոնավիրուսի համավարակի աննախադեպ բացասական ազդեցությամբ:

Դեռ համավարակից առաջ ընկերությունը, որն ունի ամենամեծ թվով Boeing 747 օդանավեր, արդեն հայտնել էր առաջիկա տարիներին այդ չորս շարժիչներով օդանավերից հրաժարվելու մտադրության մասին, քանի որ միջազգային ավիաշուկայում առավել մրցունակ են դարձել երկու շարժիչներով ավելի փոքր ինքնաթիռները, որոնք ավելի քիչ վառելիք են ծախսում:

Boeing 747-ն անվանել են «Երկնքի թագուհի»: Այդ օդանավերը շահագործվում են 1970-ականներից են:

Boeing ընկերությունը դեռ անցյալ տարի է հայտնել, որ ավարտում է այդ տեսակի օդանավի պահեստամասերի արտադրությունը:

Կորոնավիրուսի համավարակի արդյունքում ավիափոխադրումների թիվն աշխարհում աննախադեպ անկում է գրանցել, մեծ թվով խոշոր, միջին և փոքր ավիաընկերություններ հայտնվել են ճգնաժամի վիճակում, քանի որ ուղևորահոսքը հասել է նվազագույնի:

British Airways ընկերությունը հայտնել է, որ մտադիր է ընդհուպ մինչև 12 հազար աշխատատեղ կրճատել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել