Հակառակորդի հարվածից Չինարի գյուղում վիրավորված բնակչի վիճակը գնահատվում է կայուն ծանր
17:13 - 16 հուլիսի, 2020

Հակառակորդի հարվածից Չինարի գյուղում վիրավորված բնակչի վիճակը գնահատվում է կայուն ծանր

ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը` հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել