Պատերազմը երբեք այլընտրանք չէ. Ուրուգվայի պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի սադրանքներին  |armenpress.am|
17:07 - 16 հուլիսի, 2020

Պատերազմը երբեք այլընտրանք չէ. Ուրուգվայի պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի սադրանքներին |armenpress.am|

armenpress.am: Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը: Նա այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանի սահմանին ադրբեջանական ուժերի հարձակման առնչությամբ` խաղաղության և արցախյան հակամարտության լուծման հարցում միջազգային հանձնառությունների հարգման կոչ ենք անում: Պատերազմը երբեք այլընտրանք չէ: Խաղաղություն և երկխոսություն»,-գրել է Խիսդոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել