Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ
16:59 - 16 հուլիսի, 2020

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին՝ մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-բելառուսական կապերի ամրապնդման գործում նրա անձնական ներդրման ու արդյունավետ աշխատանքի համար և հետագա հաջողություններ մաղթել: Նախագահը նշել է, որ հայ-բելառուսական հարաբերություները տարբեր ոլորտներում զարգացման մեծ ներուժ ունեն, և վստահություն է հայտնել, որ դրանք կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել:

Դեսպանը նշել է, որ առաքելությունն ավարտում է՝ մնալով Հայաստանի լավագույն բարեկամներից և ընդգծել, որ հայ ժողովրդի նկատմամբ խորին հարգանքի զգացողությունը մշտապես ուղեկցելու է իրեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել