ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ նախագծեր |factor.am|
15:59 - 16 հուլիսի, 2020

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ նախագծեր |factor.am|

factor.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում նախարարության գործունեության պլաններ, որի հաստատման լիազորությունը վերապահվում է Կառավարութանը:

Ֆիքսում է, որ առնվազն 5 տարին մեկ այս պլանները պետք է վերանայվեն՝ կախված բժշկագիտության զարգացման միտումներից: Նախագծին կողմ քվեարկեցին 99 պատգամավորներ։ 

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «ՊՈԱԿ-ների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ 82 կողմ, 11 ձեռնպահ ձայներով: Նախագծով առաջարկվում է ՊՈԱԿ-ներին ամրակցված գույքը վարձակալության հանձնել բացառապես Կառավարության հաստատած կարգով։ Վարձակալությունից ստացված միջոցները 20-80 հարաբերակցությամբ բաշխվելու են ՊՈԱԿ-ի և պետբյուջեի միջև։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով բացառությունից կհանվի տեղական արտադրության կոնյակի գովազդը, և ժամը 06:00-22:30-ը դրա հեռարձակումը ևս կարգելվի:

Նախագծին կողմ քվեարկեց 95, դեմ՝ 1 դեմ պատգամավոր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել