pastinfo.am: Այս պահին Արցախի ամբողջ սահմանի երկայնքով հարաբերական հանգիստ է։ Այս մասին ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նշենք, որ ադրբեջանական մամուլում տեղեկատվություններ են շրջանառվում, թե Արցախի շփման գծում հայկական կողմից կրակոցներ են հնչել Ադրբեջանի ուղղությամբ։ Վահրամ Պողոսյանը հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ այդ հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ և դրանով Ադրբեջանը փորձում է սադրել իրավիճակը։

Նրա փոխանցմամբ՝ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է, սակայն, հաշվի առնելով Տավուշի սահմանային գոտում տիրող իրավիճակը, ՊԲ-ն գործադրում է բոլոր ջանքերը՝ոչ միայն առաջնագծում, այլև՝ հակառակորդի խորքում բոլոր շարժերը դիտարկելու համար։

«Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ մտահոգվելու ոչինչ չկա, ամեն ինչ հանգիստ է»,-շեշտեց Պողոսյանը։