Հիվանդության հիմքով բացակա պատգամավորները գրավոր քվեարկելու հնարավորության կստանան |armenpress.am|
20:29 - 15 հուլիսի, 2020

Հիվանդության հիմքով բացակա պատգամավորները գրավոր քվեարկելու հնարավորության կստանան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գևորգյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած օրինագծով նախատեսվում է գրավոր քվեակելու հնարավորություն տալ հիվանդության հիմքով խորհրդարանի նիստին բացակա պատգամավորներին:

Պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը: Ներկայումս գործող կարգավորումներով ԱԺ պատգամավորները գրավոր քվեարկելու իրավունք ունեն միայն այն դեպքում, երբ ԱԺ-ի կողմից գործուղման մեջ են:

Հովակիմյանը նշեց, որ օրենքի նախագծի անհրաժեշտությունն առաջացել է հատկապես կորոնավիրուսի համավարակի օրերին, երբ ԱԺ որոշ պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 80 «կողմ» և 18 «դեմ» ձայներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել