Մինսկում բերման են ենթարկել նախագահի անկախ թեկնածուների հարյուրավոր աջակիցների |epress.am|
17:24 - 15 հուլիսի, 2020

Մինսկում բերման են ենթարկել նախագահի անկախ թեկնածուների հարյուրավոր աջակիցների |epress.am|

epress.am: Մինսկում բողոքի ակցիաներ են՝ կապված նախագահի այլընտրանքային թեկնածուներ Վալերի Ցեպկալոյի և Վիկտոր Բաբարիկոյի գրանցման մերժումների հետ։ Ցույցերն ավարտվել են Հատուկ նշանակության ջոկատների հետ բախումներով։

Խոշոր ծեծկռտոց է տեղի ունեցել Մինսկի Հաղթանակի հրապարակում։ Ցուցարարները «Ամոթ» գոռալով հրում էին ոստիկաններին, ովքեր փորձում էին բերման ենթարկել ցուցարարներին։ Բախումներին ակտիվորեն մասնակցում էին քաղաքացիական հագուստներով ոստիկանները։

«Наша Нiва»-ն գրում է, որ իրավապահների և ցուցարարների միջև ծեծկրտուքից հետո մետրոյի «Նեմիգա» կայարանը, որի մոտակայքում կատարվում էին բախումները՝ փակվել է։

«Вясна» իրավապաշտպանական կազմակերպության տվյալներով, Միսնկում ձերբակալվել է ավելի քան 100 ցուցարար։

Բելառուսում բողոքի ակցիաների երկրորդ ալիքը մեկնարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովրի հայտարարությունից հետո, որում ասվում էր, որ անկախ թեկնածուներ Վալերի Ցեպկալոյի և Վիկտոր Բաբարիկոյի առաջադրման համար անհրաժեշտ ստորագրությունների մեծ մասը անվավեր են, ինչի պատճառով ԿԸՀ-ն չի կարող հաստատել նրանց գրանցումը։

Բելառուսում նախագահական ընտրությունները նախատեսվում է իրականացնել օգոստոսի 9-ին։ Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջադրվել է վեցերորդ անգամ։ Վալերի Ցեպկալոն և Վիկտոր Բաբարիկոն Լուկաշենկոյի հիմնական հակառակորդներն էին համարվում։

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում հաստատել է նախագահի թեկնածու, հայտնի բլոգեր և ներկայումս անազատության մեջ գտնվող Սերգեյ Տիխանովսկու կնոջ՝ Սվետլանա Տիխանովսկայայի թեկնածությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բողոքի ակցիաներ իրականացվում են Մինսկում, Բրեստում, Մոգիլյովում, Գոմելում և այլ քաղաքներում։ Ձերբակալությունները սկսվել են հուլիսի 14-ի ցերեկը։ «Беларусь головного мозга» տելեգրամ ալիքի փոխանցմամբ, ցուցարարներին ցրելու գործում ներգրավված են հատուկ նշանակության ջոկատները, ովքեր «ձերբակալում էին բացարապես եթեր վարող լրագրողներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել