Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․07․20 (թարմացվող)
16:33 - 15 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․07․20 (թարմացվող)

14:55- Հուլիսի 15-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով  68 բնակիչ է բուժվում։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում իրականացվել է 6080 նմուշառում։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 920  քաղաքացի։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 366 բնակիչ։ Արձանագրվել է մահվան 25 դեպք։ [Շիրակի մարզպետարան]

 

12:03- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է: [Իվետա Տոնոյան]

 

10:53- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (կին), 63 (կին), 90 (տղամարդ), 77 (կին), 75 (կին), 53 (տղամարդ), 88 (կին), 84 (տղամարդ), 62 (կին), 84 (տղամարդ) և 88 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]

 

10:51- Հուլիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33005 դեպք, որոնցից 21348-ն` առողջացած, 592-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 139220 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք և 619 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 2418 թեստավորում։

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․07․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել