Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Միքայել Մինասյանին չկալանավորելու որոշման դեմ |armtimes.com|
15:41 - 15 հուլիսի, 2020

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Միքայել Մինասյանին չկալանավորելու որոշման դեմ |armtimes.com|

armtimes.com: Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել հուլիսի 9-ին:

Մինասյանը, հիշեցնենք, որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

Մայիսի 6-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել էր Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատարանի այդ որոշումը, սակայն, մեկ ամիս անց Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը բեկանել էր՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել