Վերջին 2 օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ են դիմել ԱՀ նախագահին և այլ մարմինների՝ Տավուշ մեկնելու ցանկությամբ. ԱՀ նախագահի խոսնակ
23:50 - 14 հուլիսի, 2020

Վերջին 2 օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ են դիմել ԱՀ նախագահին և այլ մարմինների՝ Տավուշ մեկնելու ցանկությամբ. ԱՀ նախագահի խոսնակ

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տավուշի սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Արցախում, ինչպես արդեն նշել եմ, շատ բուռն են արձագանքում: Վերջին երկու օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ են դիմել Արցախի Հանրապետության նախագահին և այլ մարմինների՝ Տավուշ մեկնելու ցանկությամբ: Այս պահին էլ դիմում-հայտերն ու հեռախոսազանգերը չեն դադարում:

Սիրելի՛ կամավորականներ, ձեր պատրաստակամությունը, հայրենասիրությունը, նվիրումը սերունդների դաստիարակման և ոգեշնչման աղբյուր կարող են լինել: Մի՛ նեղացեք, մի՛ դժգոհեք, եթե մերժում են ձեզ, քանի որ ՀՀ Զինված Ուժերը դեռևս դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Իսկ այս պահին բոլորիդ փոխանցում եմ երկրի ղեկավարի անկեղծ ու ջերմ շնորհակալությունը:

Սպասենք՝ կազմ ու պատրաստ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել