Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
22:28 - 14 հուլիսի, 2020

Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։

Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, համակարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել