Տեսանելի ապագայում նախկին նորմալ կյանքի վերադարձ չի լինի․ ԱՀԿ գլխավոր տնօրեն |azatutyun.am|
16:18 - 14 հուլիսի, 2020

Տեսանելի ապագայում նախկին նորմալ կյանքի վերադարձ չի լինի․ ԱՀԿ գլխավոր տնօրեն |azatutyun.am|

azatutyun.am: «Կորոնավիրուսի շարունակվող համավարակի պատճառով տեսանելի ապագայում նախկին նորմալ կյանքի վերադարձ չի լինի»,- այսպիսի մռայլ կանխատեսում է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը երկուշաբթի օրը Ժնևում կայացած մամուլի ասուլիսում։

Միաժամանակ նա ասել է, որ հիվանդությունը կանխելու և կյանքը շարունակելու ճանապարհային քարտեզ կա` նշելով 3 հիմնական կետ։ Առաջին՝ կենտրոնանալ մահացությունը նվազեցնելու և վարակի փոխանցումը կրճատելու վրա, երկրորդ՝ վիրուսի տարածման դեմ պայքարում ներգրավել հանրությանը, յուրաքանչյուրը անհատական պատասխանատու վարքագիծ ցուցաբերի և երրորդ՝ ուժեղ կառավարում, համապարփակ ռազմավարության համակարգում։

Գեբրեյեսուսի խոսքով` անկախ թե համավարակի ինչ փուլում է գտնվում երկիրը, վճռորոշ գործողությունների դիմելը երբեք ուշ չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել