Այս օրերին Նոյեմբերյանի հետ շփման գծում ամեն ինչ հանգիստ է եղել, հրադադարի ռեժիմը չի խախտվել․ համայնքապետ
15:00 - 14 հուլիսի, 2020

Այս օրերին Նոյեմբերյանի հետ շփման գծում ամեն ինչ հանգիստ է եղել, հրադադարի ռեժիմը չի խախտվել․ համայնքապետ

«Այս օրերին Նոյեմբերյանի հետ շփման գծում ամեն ինչ հանգիստ է եղել, հրադադարի ռեժիմը չի խախտվել»։ Infocom.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը։ Վերջինս նշեց, որ իրավիճակն այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան․

«Իհարկե, չենք կարող կանխատեսել՝ իրավիճակը կփոխվի՞, թե՞ ոչ»,- նշեց Աբազյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների է դիմում։ Հակառակորդն ունի մարդկային եւ տեխնիկայի կորուստներ, պաշտոնապես հայտարարվել է 11 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 2 զոհ․ հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Այսօր առավոտյան հակառակորդը ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել