Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է գեներալ-մայորի մահը |razm.info|
13:30 - 14 հուլիսի, 2020

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է գեներալ-մայորի մահը |razm.info|

razm.info: Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերեմ Վելիևը լրագրողների հետ զրույցում հաստատել է Ադրբեջանի ԶՈւ գոներալ-մայոր Փոլադ Հաշիմովի (Polad Həşimov) սպանության մասին լուրը: Հայտնում է report.az-ը։

Ավելի վաղ ադրբեջանական սոցկայքերում տեղեկություններ էին տարածվել գեներալ-մայորի և մեկ այլ գնդապետ Իլգար Միրզեևի սպանության մասին: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:

Հաշիմովը գեներալի կոչում ստացել էր 2019թ. հունիսի 25-ին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել