Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,1 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 573 հազարը, բուժվել է մոտ 7,3 միլիոն մարդ |azatutyun.am|
12:16 - 14 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,1 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 573 հազարը, բուժվել է մոտ 7,3 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,1 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 573 հազարը, բուժվել է մոտ 7,3 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարը աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում կիրառել հիմնական կանխարգելիչ միջոցները: ԱՀԿ-ն ընդգծում է, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակն «ավելի ու ավելի է վատթարանում»:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը կարծում է, որ «չափազանց շատ երկրներ սխալ ուղղությամբ են գնացել»: Նոր դեպքերի թիվը շարունակում է աճել այնտեղ, որտեղ ապացուցված հակազդեցության միջոցները կա՛մ չեն սահմանվել, կա՛մ դրանց չեն հետևել, ասաց է նա: Երեկ Ժնևում ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ ղեկավարը շեշտել է, որ որոշ երկրների ղեկավարների հակասական կոչերը կոտրում են մարդկանց վստահությունը և ձախողում համավարակը կառավարելի դարձնելու փորձերը:

Վիրուսը շարունակում է մնալ թիվ մեկ համընդհանուր թշնամին, բայց որոշ կառավարությունների և մարդկանց գործողություններից դա չի երևում, ասել է ԱՀԿ ղեկավարը: Սոցիալական հեռավորության պահպանումը, ձեռքերը լվանալը, որոշակի իրավիճակներում դիմակներ կրելը՝ այս ամենը լուրջ վերաբերմունք է պահանջում:

Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ «տեսանելի ապագայում նորմալ կյանքի վերադարձ չի լինելու»:

Ամբողջ աշխարհում հիվանդության դեպքերի աճն օրվա կտրվածքով նոր ռեկորդներ է գրանցում, դրանց կեսից ավելին արձանագրվում է ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Հնդկաստանում:

Կալիֆորնիայի նահանգապետը հայտարարել է որոշ սահմանափակումների վերադառնալու մասին. Նահանգում փակվում են բարերն ու ռեստորանները, իսկ որոշ շրջաններում՝ առևտրի կենտրոններն ու եկեղեցիները:

Խիստ սահմանափակումները Ղազախստանում երկու շաբաթով երկարաձգվել են, իսկ Թուրքմենստանում դիմակներ կրելը պարտադիր է դարձել:

Ռուսաստանում վաղվանից երկիր մուտք գործող անձանց համար պարտադիր երկշաբաթյա մեկուսացումը չեղյալ է հայտարարվում, բայց անհրաժեշտ կլինի կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել