Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվը հասել է 214․000-ի |ermenihaber.am|
10:29 - 14 հուլիսի, 2020

Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվը հասել է 214․000-ի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում հուլիսի 13-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 46․492 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.008 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.156 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 195.671 մարդ, իսկ 1.223 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 214․001 և մահվան 5․382 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 4 մլն 021.947-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել