ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին |tert.am|
09:45 - 14 հուլիսի, 2020

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին |tert.am|

tert.am: ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ծանր զինատեսակների կիրառման և դրա հետևանքով առկա կորուստների կապակցությամբ, հայտարարել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուջարիչը:

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, հորդորում կողմերին անմիջապես քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ և զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Անտոնիո Գուտերեշն իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել