Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանն ու անմիջապես կայունացնեն իրավիճակը. ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքի |tert.am|
09:24 - 14 հուլիսի, 2020

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանն ու անմիջապես կայունացնեն իրավիճակը. ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքի |tert.am|

tert.am: Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին:

«Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, պետք է հարգեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումներն ու անմիջապես կայունացնեն իրավիճակը»,- գրել է սենատորը:

Երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետանակոծությունը շարունակել էր նաև հուլիսի 13-ին։ Ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ էր արձակել Չինարիի ուղղությամբ. արկերից մեկն ընկել էր տան վրա, երկուսը՝ բակում, տուժածներ չկա, հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել