Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել․ Արծրուն Հովհաննիսյան
 |armtimes.com|
22:49 - 13 հուլիսի, 2020

Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել․ Արծրուն Հովհաննիսյան |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը։

- Պարոն Հովհաննիսյան, երեկվանից ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանին։ Ըստ ձեզ ինչո՞վ է սա պայմանավորված։
 
- Պայմանավորված դրդապատճառները շատ բազմազան են՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, կորոնավիրուսից, սեփական ներքաղաքական խնդիրներից շեղելուց վերջացրած ամենատարբեր դրդապատճառներով։
 
- Կարծիքներ են հնչում Ադրբեջանի կողմից լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու հնարավոր տարբերակի մասին։ Որքանո՞վ է այս տարբերակն իրատեսական։
 
- Չեմ կարծում, թե իրատեսական է լայնամասշտաբ պատերազմի սցենարը, բայց ոչինչ բացառել պետք չէ։
 
- Արդյո՞ք Տավուշի ուղղությամբ նման պարզունակ եւ անհեռանկար գործողությունը ուշադրության շեղում է առաջնագծի այլ հատվածում ավելի լուրջ հարվածի նախապատրաստման համար։
 
- Իհարկե՛, այդպիսի սցենար կարող է լինել, բայց պետք չէ հենց դա պարտադիր սցենար համարել։ Տավուշի ուղղությունը շատ վաղուց ինչ-որ առումով հավասարվել է Պաշտպանության բանակի ուղղությանը՝ իր կարեւորությամբ, մարտական գործողությունների սաստկությամբ, կիրառվող ուժերի միջոցների կարեւորությամբ եւ այլ մյուս հատկանիշներով։ 3-րդ բանակային կորպուսն իր այսօրվա խնդիրներով եւ մարտահրավերներով գրեթե հավասար է ՊԲ-ին։

Ի՞նչ եք կանխատեսում առկա տվյալների հիման վրահնարավոր ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

- Դժվար է ասել, ամեն ինչ էլ կարող է լինել։ Ինչպես տեսաք որոշ տեղեկությունների համաձայն Զաքիր Հասանովը առաջնագծի մոտակայքում է գտնվում, նրանք ահագին կորուստներ ունեն, թե՛ մարդկային, թե՛ նյութական առումով. առնվազն 2 անօդաչու թռչող սարք են կորցրել։ Հետեւաբար, ինչպես իրենք են հաճախ սիրում կարող են «թասիբի կռիվ» անել այսպես ասած։ Մի քիչ էլ, որ շատ ատամներին ուտեն՝ կարող են եւ հետ քաշվել։

Զուտ պատերազմական առումով 2016 թվականի սցենարը կարո՞ղ է կրկնվել։

- Ծավալի առումով չեմ կարծում։ Առաջնագիծն ունի որոշակի սեփական տրամաբանություն՝ ուժերի միջոցների խտությունը, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ազդակները։ Տարօրինակ էր նաեւ Թուրքիայի հայտարարությունը, ի պատասխան շատ տեղին էր մեր արձագանքը, ՀՀ վարչապետը շատ հստակ խոսեց, այսօր Ազգային ժողովում են նաեւ կարծիքներ հնչել։ Շատ անհասկանալի է Թուրքիայի պահվածքը եւ այսպիսի գործոնները, եթե իրար գումարենք ոչինչ բացառել չի կարելի։

Ուսումնասիրել ե՞ք ադրբեջանական մամուլըի՞նչ վիճակ է այնտեղ հանրության շրջանում։

- Երեկ ահավոր խուճապ էր։ Այսօր մի փոքր ուշքի եկան եւ պետական կառույցները սկսեցին իրենց լրատվադաշտն ավելի կարգավորել։ Դա ակնհայտ է, որովհետեւ, թե՛ կորուստները, թե՛ անհաջողությունները, թե՛ նրանց ներքաղաքական բազում խնդիրները կարծես դուրս էր եկել վերահսկողությունից։ Բնակչությունն իր բողոքն արտահայտում էր բոլոր իմաստներով։ Այսօր նաեւ տեղեկություններ եղան, որ Աղդամ բնակավայրի բնակչությանն էլ են իզոլացրել՝ թույլ չտալով գյուղից դուրս գալ։ Այսօր նրանք հստակ վերահսկում էին ամբողջ լրատվադաշտը՝ գործողությունները՝ ինչպես հաճախ անում են։

Հայկական կողմն ունի 5 թեթեւ վիրավորնրանք առնվազն 4 զոհի մասին են հայտարարել, ինչպես նաեւ նյութական կորուստների։ Ռազմական առումով ինչպե՞ս եք սա գնահատում։

- Ճիշտ է՝ դրվագային փոքր ծավալի մեջ է, բայց սա իր մեջ խտացնում է ամբողջ ներուժը եւ ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել։

Ավելին՝ Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել