Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։

ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածությունը։

ԱԳՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի կողմից գործողությունների անթույլատրելիությունը։