lragir.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշբվիլին մտահոգություն է հայտենել հուլիսի 12-13-ին հայ-ադրբեջանական սահմանին առճակատման առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի նախագահի պաշտոնական կայքից։

«Այսօր, երբ կռվում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունն ու համաշխարհային կայունության պահպանումը հույժ կարևոր են։ Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր է Վրաստանի, ինչպես նաև մեր երկու բարեկամ ու գործընկեր երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետագա զարգացման ու բարգավաճման համար։ Նախագահը հույս ունի, որ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն և իրավիճակի հետագա էսկալացիայից կխուսափվի խաղաղ բանակցությունների միջոցով»,- նշված է հաղորդագրությունում։