Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
 |ermenihaber.am|
19:44 - 13 հուլիսի, 2020

Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում ղեկավարները քննարկել են մանավորապես տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելուն միտված քայլերը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Covid-19 համավարակի դեմ պայքարում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Լիբիայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և տարածաշրջանային խնդիրներին։

Էրդողանը և Պուտինը պայմանավորվել են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության համար համատեղ ջանքեր գործադրելու շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել