armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների վերաբերյալ արձագանք է սպասում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից և անդամ երկրներից: Այս մասին Մելքումյանն ասաց ԱԺ հատուկ նիստի ընթացքում:
«Ադրբեջանի կիսագրագետ ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական սադրանքը ձեռնարկեց և արժանի հակահարված ստացավ: Փառք ու պատիվ մեր զինվորներին, հրամանատարներին, այս իրավիճակում ամբողջ հայ ժողովուրդը համախմբվում է արժանի հակահարվածը տալու համար: Հիմա կսպասենք ՀԱՊԿ համապատասխան արձագանքին: Սա ՀՀ պետական սահմանի վրա գնդակոծություն է»,- ասաց Մելքումյանը:
Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ այդ գործողություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ Ադրբեջանը հերթական անգամ վերահաստատում է իր հակահայկական և հակամարդկային կեցվածքը:
comment.count (0)