ԱԺ-ն ավարտեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը. ԲՀԿ առաջարկը չընդունվեց |armenpress.am|
18:18 - 13 հուլիսի, 2020

ԱԺ-ն ավարտեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը. ԲՀԿ առաջարկը չընդունվեց |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ Կառավարության  որոշման վերաբերյալ խորհրդարանի խմբակցություններից առաջարկ ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան»-ը, որը չընդունվեց խորհրդարանի կողմից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր որոշման նախագիծ, որով առաջարկում էր չեղյալ հայտարարել հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներն ու արգելքները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրենք կողմ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկին:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու առաջարկի նախագծին:

Առաջարկը չընդունվեց 21 «կողմ» և «60» դեմ ձայներով: 

Երեք ժամից ավելի տևած քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառը, կորոնավիրուսի առկա իրավիճակն ու ձեռնարկվող միջոցառումները, նաև պատասխանեց պատգամավորների հարցերին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել