Գիշերվանից մինչեւ այս պահը մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ։ Եկել ենք եզրակացության, որ կա բավականին մեծ հավանականություն, որ

DDoS հարձակումը իրականացվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ նմանատիպ մարմնի կողմից, որոնք մի քանի հազար Ադրբեջանի քաղաքացիների ներգրավել են հարձակման մեջ՝ բաժանելով իրենց հատուկ ծրագրային ապահովում, որը տեղադրվում է համակարգչի վրա եւ ապահովում է հարձակում

Ինչու ենք եկել նման եզրակացության․

ա․ հարձակվող համակարգիչնեչի մեջ կան հազարավոր ադրբեջանական IP հասցեներով սարքեր

բ․ Ադրբեջանական հաքերային խմբերը չեն հայտնում հարձակման մասին

գ․ Քանակը մասնակցող սարքերի կարող է նշանակել կամ այն, որ ադրբջանական հաքերները կամ հատուկ ծառայությունները վարակել են մեծ քանակի Ադրբեջանի քաղաքացիների կամ քաղաքացիները գիտակցելով են մասնակցում հարձակմանը

դ․ Գիտակցաբար հարձակմանը մասնակցելը նշանակում է մարդկանց տրամադրել հատուկ ծրագիր, բացատրել ինչպես այն տեղադրել եւ աշխատացնել։ Այս ծավալներով սա հնարավոր կլիներ միայն մեծ ֆլեշմոբի միջոցով - շատ երկներում մենք նման դեպքերի ականատես եղել ենք։ Սակայն Ադրբեջանում նման բան չի նկատվել

ե․ Ինչից մենք եզրակացնում ենք, որ ծրագիրը բաժանվել է ներքին կարգով, պետական մակարդակով; Հնարավոր է պետծառայողներին կամ Ադրբեջանի իշխող կուսակցության անդամների շարքերում։ Օրինակ, դա կարող են լինել բաց կոդով տարածվող LOIC, HOIC տիպի ծրագրեր։