«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԽ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կանջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ նամակներով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ անդամ 55 երկրների պատվիրակությունների ղեկավարներին, գլխավոր քարտուղարին և հանձնաժողովների ղեկավար կազմին՝ ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների վերաբերյալ։ Ընդգծել եմ, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաև ոտնահարում ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարի կոչը՝ հայտարարելու գլոբալ զինադադար՝ պայմանավորված համավարակով։ Կոչ եմ արել մեր միջազգային գործընկերներին՝ խստորեն դատապարտելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը»։