Արցախի կառավարությունը հաստատել է «Զբոսաշրջության ոլորտում նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագիրը»
17:29 - 13 հուլիսի, 2020

Արցախի կառավարությունը հաստատել է «Զբոսաշրջության ոլորտում նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագիրը»

Արցախի կառավարությունը հաստատել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության (ՌԵՍԶ) նախարարության կողմից ներկայացրած «Զբոսաշրջության ոլորտում նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագիրը»:
 
Ծրագիրը՝ ստորև.1) Շահառուն՝ Արցախի հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որը մատուցում է զբոսաշրջային ծառայություններ, Արցախի Հանրապետության տարածքում հաշվառված և/կամ գրանցված է՝ որպես, (հյուրանոց, իջևանատուն), տրանսպորտային ընկերություն.
2) Oժանդակության ձևը՝

ա) սույն ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր հյուրանոցի և իջևանատան 40 տոկոսի չափով և երկու գիշերակացի հաշվարկով մահճակալ-տեղերի ամրագրում և սննդի ծառայությունների գնում՝ համաձայն ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության հյուրանոցային տնտեսությունների հաշվառման գրանցամատյանի՝ 100 տոկոս կանխավճարով հետագայում այդ ծառայություններից օգտվելու պայմանով,

բ) հյուրանոցներում և իջևանատներում գիշերակացի ծառայության գնի հաշվարկում հետևյալ պայմաններով․

-որակավորված և ԱՀ ՌԵՍԶ նախարարության հանձնաժողովի եզրակացությամբ որակավորման չափանիշներին համապատասխանող հյուրանոցներ.

մեկ մահճակալ-տեղ/գիշեր=15000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը․

-որակավորում չունեցող հյուրանոցներ և իջևանատներ.

մեկ մահճակալ-տեղ/գիշեր=10000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը
-սննդի ծառայություններ.

մեկ մահճակալ-տեղ/օր=5000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերըԶբոսավարներ
ա) զբոսավարների ծառայությունների գնում՝ սույն ծրագրի շրջանակներում զբոսաշրջային խմբերի շրջագայության կազմակերպման նպատակով,

բ) զբոսավարների ծառայությունները հաշվարկել․

1 զբոսաշրջային խումբ=25000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերըՏրանսպորտային ընկերություններ։

Տրանսպորտային ընկերությունների հետ ծառայությունների պայմանագրի կնքում հետևյալ հաշվարկով․
 
1 կմ=200 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը3)Հիմնական պայմաններ՝ շահառու հանդիսանում են այն տնտեսավարողները, որոնք 01.01.2020 թվականից մինչև 31.03.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են առնվազն երկու վարձու աշխատակից․Պետք է ունենա բարվոք հարկային պատմություն, այսինքն՝ 01.01.2019 թվականից մինչև 01.03.2020 թվականն ընկած ժամանակահատվածում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել