Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնեց Հայաստան
14:15 - 13 հուլիսի, 2020

Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնեց Հայաստան

Հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան: Այս մասին հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։

Առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «ISAR» Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «Caritas International» կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:

Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին COVID19 համավարակի դեմ պայքարում, կկիսվեն այս ոլորտում գերմանական օրինակելի փորձով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել