Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․07․20 (թարմացվող)
19:06 - 13 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․07․20 (թարմացվող)

18։44- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին, որը ժամանել է ՀՀ՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում: Շնորհակալություն հայտնելով նրանց՝ նախագահը նշել է, որ հիմա աշխարհը հայտնվել է կորոնավիրուսին դեմ հանդիման, մեր երկու երկրները լուրջ փորձությունների միջով են անցել և անցնում: Նախագահը բոլոր բուժաշխատողներին հրավիրել է համավարակի հաղթահարումից հետո կրկին այցելել Հայաստան: [ՀՀ նախագահի պաշտոնական կայք]

 

18։34- ԱԺ-ն չընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում էր չեղյալ հայտարարել հավաքներ իրականացնելու սահմանափակումները: Առաջարկը չանցավ 21 կողմ և 60 դեմ ձայներով: Դեմ քվեարկեց «Իմ քայլը» խմբակցությունը։ |armenpress.am|

 

17։37- ԱՆ-ն իրականացրել է «Ռեմդեսիվիր» կոչվող դեղամիջոցի գնումը։ Այն հասանելի չի լինելու դեղատներում, այլ օգտագործվելու է կորոնավիրուսի բուժման նպատակով համապատասխան բժշկական կենտրոններում։ [ՀՀ պարետ] |armtimes.com|

 

17։28- Այսօր Սյունիքի մարզում մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ իրականացված խիստ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են վարորդներ, որոնք չեն կրել դիմակներ։ Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերված որոշ թերությունների վերաբերյալ մասնագետները տեղում տվել են նախազգուշացումներ։ [ՔՏՀԱՏՄ]

 

15։04- Կորոնավիրուսային պացիենտների ստացիոնար սպասարկման համար մարտ ամսից ի վեր ծավալվել է ավելի քան 2500 մահճակալ, որից ավելի քան 300-ը ռեանիմացիոն։ Պացիենտների սպասարկումն իրականացվում է 19 բժշկական հաստատություններում, որից 7-ը մարզերում, 12-ը՝ երևանում։ Թեստերի տեղական արտադրության հիմնումն էապես ավելացրեց պետության հզորությունները։ Հայկական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը՝ ավելի քան  8000 թեստ արդեն իսկ փոխանցվել է ԱՆ-ին։ [Տիգրան Ավինյան]

 

14։16- Հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստանում: ՀՀ-ում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին կորոնավիրուսի դեմ պայքարում, կկիսվեն այս ոլորտում գերմանական օրինակելի փորձով: [Գերմանիայում ՀՀ դեսպանություն]

 

14։10- Հուլիսի 12-ին Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 48 նոր դեպք։ Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, ընդհանուր՝ 25 դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 967 քաղաքացի։ [Շիրակի մարզպետարան]

 

13։20- Մարի Իզմիրլյան մանկատան համաճարակային օջախը վերացած է, քանի որ COVID-19-ի վերջին արձանագրված դեպքի վարակելիության շրջանի ավարտից հետո անցել է հիվանդության առավելագույն գաղտնի շրջանը եւս, եւ նոր դեպքեր չեն արձանագրվել թե՛ սաների, թե՛ անձնակազմի մոտ: [Արաբկիր բժշկական համալիր]

 

13։10- Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 93712 արձանագրություն, իսկ հուլիսի 12-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3013 դեպք։ [ՀՀ ոստիկանություն]

 

13։00-  Հուլիսի 13-ի դրությամբ բուժման մեջ է ԴԱՀԿ ծառայության 10 աշխատակից, աշխատանքի է վերադարձել 27-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցները դեռ ինքնամեկուսացված են: [Գլխավոր հարկադիր կատարողի օգնական Վարդուհի Պետրոսյան]

 

11։52- Ուզում եմ տեղեկացնել նաև, որ այն հիմանական ցուցանիշը, որից մենք միշտ փորձում ենք խուսափել՝ դա տանը սպասող քաղաքացիների թիվն է։ Առավոտյան ժամը 9։00-ի դրությամբ պրակտիկորեն չունենք քաղաքացի, ով տանը սպասում է հոսպիտալացման, ունենք ընդամնեը 1 քաղաքացի, ով սպասում է տեղափոխման՝ կորոնավիրուսային հիվանդանոց։ Արդեն եկող ամսում, եթե այս կայուն և թեթևացող իրավիճակը պահպանվի հնարավոր է այլ որոշումներ կայացվեն։ [Արսեն Թորոսյան]

 

11։32- Արտակարգ դրության ժամկետը դարձյալ 30 օրով երկարաձգելու նախագիծը կքննարկվի ԱԺ-ում․ կառավարությունն ընդունեց որոշման նախագիծը։

 

11։06-  Արցախում՝ Մարտունի քաղաքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից։ Գրանցվել է առողջացման 1 նոր դեպք: Առայսօր կորոնավիրուս ախտորոշվել է 148 մարդու մոտ, որից 120-ը հաղթահարել է հիվանդությունը: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11։01- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (տղամարդ), 59 (կին), 70 (կին), 80 (կին), 70 (կին), 81 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։59- Թարմացվել է  13.07.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 32151 (+182)
Առողջացածներ - 19865 (+232)
Փաստացի բուժվողներ -11530 (-59)
Ընդհանուր թեստեր - 135687 (+700)
Մահվան ելքեր - 573 (+8)
Մահվան ելքեր այլ պատճառով –183 (+1) [ՀՀ ԱՆ]

 

09։23- Հարգելի ընկերներ և բարեկամներ ջան, քիչ առաջ ստացա իմ վերջին (երրորդ) COVID 19 թեստի պատասխանը։ Նախորդ երկուսը դրական էին, բայց վերջին թեստն արդեն բացասական է։ [ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյան]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․07․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել