Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․07․20 (թարմացվող)
16:59 - 13 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․07․20 (թարմացվող)

16:01- Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2.349 նոր դեպք է արձանագրվել, մահացել է ևս 203 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը 259.652 է, մահերինը՝ 13.032: Մինչ օրս առողջացել է 222.539 մարդ։ |factor.am|

 

14:14- Ղազախստանում այսօր կորոնավիրուսի զոհերի հիշատակի համազգային սգո օր է։ Պետական մարմինների կայքերն այսօր սև-սպիտակ են դարձել, իսկ ժամը 12:00-ին ամբողջ երկրում լռության րոպե է հայտարարվել: Ժամանցային միջոցառումները, ԶԼՄ-ների հաղորդումները չեղարկվել են, ամբողջ երկրում, այդ թվում դիվանագիտական ներկայացուցչություններում իջեցվել են դրոշները: |tert.am|

 

12:48- Աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մոտենում է 13 միլիոնին, հիվանդությունից մահացածների թիվն անցել է 569 հազարը, բուժվածներինը՝ 7,1 միլիոնը։ Վարակվածների քանակով առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը, չորրորդ տեղում ՌԴ-ն է: Համաճարակային իրավիճակը ծանր է Կենտրոնական Ասիայի երկրներում. Ուզբեկստանում նոր սահմանափակումներ են մտցվել, Ղրղզստանում բժիշկներին հետ են կանչում արձակուրդներից։ |azatutyun.am|

 

11։55- Հուլիսի 13-ի՝ ժամը 10:30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 995 է: |aliq.ge|

 

10։47-  Թուրքիայում հուլիսի 12-ին կորոնավիրուսից մահացել է 19 մարդ, հաստատվել է 1.012 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում առողջացել է 1.298 մարդ: Մինչ այժմ երկրում արձանագրվել է վարակման 212․993 և մահվան 5․363 դեպք։ |ermenihaber.am|

 

09։45- Վրաստանի Աշխալա հայաբնակ գյուղում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել: Վարակվածը եկել է ՀՀ-ից, անցել 14-օրյա կարանտին։ Կարանտինն ավարտվելուն պես Աշխալայի բնակիչը թեստ է հանձնել ու բացասական պատասխանից հետո վերադարձել գյուղ: Գյուղի բնակիչներն ասում են, որ վարակվածը շատերի հետ է շփում ունեցել։ |aliq.ge|

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել