Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 3 սպանվածի անուն |razm.info|
23:36 - 12 հուլիսի, 2020

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 3 սպանվածի անուն |razm.info|

razm.info: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված երեք զինծառայողի անուններ։

Կորուստներն են․

  • Պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu);
  • Պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն (Məmmədov Elşad Dönməz oğlu);
  • Վիրավորված, հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu):

Հիշեցնենք, այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:

Հակառակորդը ճնշվել էր հայկական կողմից և կորուստներ կրելով՝ հետ շպրտվել։ Հայկական կողմից կորուստներ չեն եղել։

Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը  հայտնել էր Ադրբեջանի ԶՈՒ 2 զոհված և 5 վիրավորված զինծառայողի մասին։

Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել